Վրաստանում ապաքրեականացրել են մարիխուանայի օգտագործումը

Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչ Գիվի Շանիձեի հայցը և վերացրել է մարիխուանայի օգտագործման համար քրեական պատիժը:

Որոշման համաձայն՝ քրեական պատասխանատվությունը մարիխուանայի օգտագործան համար չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին, ըստ որի՝ «յուրաքնաչյուրն իր անձի ազատ զարգացման իրավունք ունի»:

Հայցվորը մասնավորապես ապացուցել է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր համար հարմար հանգստի ձևը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25127