Հարցում. Թուրքերը դեմ են Սիրիա ներխուժմանը

Gezici Research ընկերության իրականացրած հարցումը ցույց է տվել, որ թուրք ընտրողների մեծ մասը դեմ է, որ թուրքական զորքերը մասնակցեն Սիրիայում անդրսահմանային ռազմական գործողություններին:

Հետազոտության համաձայն, հարցվածների 91,4% հայտարարել են, որ չեն ցանկանում, որպեսզի թուրք զինվորականները մասնակցեն Սիրիայում գործողություններին, այն դեպքում, երբ 8.6%-ը հավանություն են տվել ռազմական գործողությանը: Հարցվածների 70%-ը կարծում է, որ "Արդարություն և զարգացում" կուսակցության կառավարությունն այնուամենայնիվ պատերազմ կսկի Սիրիայում, փոխանցում է mk-turkey.ru կայքը:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, թուրքական բանակին հրաման է տրված ներխուժել Սիրիայի տարածք: Նշվում էր, որ դա արվում է "Իսլամական պետության" և Ասադի դեմ 10 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու համար: Անվտանգության գոտու ընդհանուր լայնությունը կկազմի 90 կմ և բանակն իբր թե արդեն ստացել է կոնկրետ հրամաններ: Գործողությանը կմասնակցեն առնվազն 12.000 զինվորներ՝ երկու բրիգադ:

Արևելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ թուրքական բանակի ներխուժման վտանգը միշտ առկա է և հաճախ բարձրաձայնվել է տարբեր մակադրակներով. «Սակայն ըստ իս, դա այսօր քիչ հավանական է: Այն, որ տարբեր թուրքական խմբեր ներգրավված են, դա բոլորին է հայտնի, սակայն կանոնավոր բանակի ուղիղ հարձակումը այդքան էլ հավանական չէ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/2494