Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի եւ արաբական երկրների «արդյունավետ համագործակցության» մասին է հայտարարել, հաղորդում է AFP- ն:
«Արաբական երկրների հետ մեր արդյունավետ համագործակցությունը հիմնականում գաղտնի է, բայց ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակվեն, եւ դա մեզ թույլ կտա ընդլայնել խաղաղության շրջանակը», - ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Իսրայելի հիմնադիր Դավիդ Բեն Գուրիոնի մահվան 44-րդ տարելիցի միջոցառմանը:
Ըստ նրա՝ Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ խաղաղությունը կհաստատվի, քանի որ միշտ կան գործընթացներ, որոնք չեն հրապարակայնացվում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24859