Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին հեռախոսով քննարկել են Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Մերձավոր Արեւելքի, Պարսից ծոցի տարածաշրջանի եւ Սիրիայի իրավիճակի առանցքային խնդիրների վերաբերյալ` հաշվի առնելով ահաբեկչական խմբերի դեմ պայքարում առկա հաջողությունները եւ այդ երկրում քաղաքական կարգավորման հեռանկարները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24713