Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնամասշտաբ զորավարժությունների վերջին օրը նոր ռազմավարական զենք է փորձարկել, տեղեկացնում է ISNA գործակալությունը:
Իրանի ռազմածովային ուժերի լայնամասշտաբ զորավարժությունները տեղի են ունենանում Ջասկ շրջանում: Զորավարժությունների առաջին օրն Իրանը փորձել է խոցել պայմանական թիրախը՝ ամերիկյան ավիակրի մակետի տեսքով, հայտնում է tert.am-ը:
Իրանական լրատվամիջոցները չեն նշում, թե ինչ զենք է փորձարկվել այսօր, սակայն հրամանատար Ալի Ֆադավին հայտարարել է, որ այն ապագայում կարող է վճռորոշ դեր ունենալ Ծովային ուժերի գործողություններում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/246