ԱՄՆ-ը տապալել է սիրիացի ընդդիմադիրների պատրաստումը ԻՊ-ի դեմ պայքարում

ԱՄՆ-ի` "Իսլամական պետության" դեմ պայքարում Սիրիայի ընդդիմության պատրաստման ծրագրերը տապալվել են: Այս պահին ամերիկացի զինվորականները պատրաստում են միայն 60 սիրիացու և դա բավարար չէ ծայրահեղականների բազմահազարանոց խմբավորման դեմ պայքարելու համար:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը խոստովանել է , որ դա շատ ավելի քիչ է, քան հույս ուներ ԱՄՆ-ը: Նախարարը վստահություն է հայտնել, որ սիրիացիների փոքրաթիվ լինելու հանգամանքը բացատրվում է թեկնածուների ընտրության խիստ չափանիշներով: Փոխանցում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով բրիտանական ԶԼՄ-ներին:

Հունիսի սկզբին հայտնի է դարձել, որ Հորդանանում ԱՄՆ-ի զինվորականները սկսել են պատրաստել սիրիացի ընդդիմադիրներին՝ "Իսլամական պետության՞ դեմ պայքարելու համար: Ամերիկյան իշխանությունները հույս ունեին երեք տարվա ընթացքում պատրաստվել 15.000 սիրիացիներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/2406