Մամուլ. Համակարգը պատրաստ չէ արտակարգ իրավիճակներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ չեն դադարում Վայոց ձորի Արտավան գյուղի մերձակա անտառում, ինչպես նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհները: Արդյունքում, բավական լուրջ վնասներ է հասցվել բնությանը, եւ դեռ տասնյակ տարիներ կպահանջվեն, որպեսզի վերականգնվի վերջին օրերին Խոսրովի անտառներին հասցված վնասը: Չնայած հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել ոչ միայն ԱԻՆ-ը, այլ նաեւ ՊՆ-ն, ոստիկանությունը, քաղաքացիական անձինք, այնուամենայնիվ, չի հաջողվում ամբողջովին մարել կրակը: Բանը հասել է նրան, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ երեկ երեկոյան ԻԼ-76 ջրատար ինքնաթիռն արդեն Հայաստանում էր, ու մասնագետները շարունակում էին իրենց գործունեությունը: Անտառային այս հրդեհները, սակայն, բացահայտեցին մեկ ցավալի իրողություն. ՀՀ ԱԻ նախարարությունը պարզապես անպատրաստ է նման միջադեպերին:

Ընդ որում, այնպես չէ, որ անտառային հրդեհներն անսպասելի էին. ընդհակառակը, դեռ օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ան­տառային եւ հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգի մասին՝ նաեւ խորհուրդ տալով առավել հրդեհավտանգ տեղերում ստեղծել հսկիչ կետեր եւ վստահեցրել. «Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»: Բայց այս հրդեհները ցույց տվեցին, որ հակառակ նախարարության պնդումներին՝ համակարգը պարզապես անպատրաստ էր արտակարգ իրավիճակներին, եւ կրակի լեզուները շարունակում են տարածվել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հանրային խորհրդի անդամ, քա­ղաքագետ Սուրեն Զոլյանը կար­ծում է, որ առաջիկայում չկան փողոցային պայքարի նախադրյալներ: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց առայժմ նման բան չի ուրվագծ­վում»,- այսպես արձագանքեց նա՝ ի պա­տասխան այն հարցին, թե հնարավոր է, որ աշնանն իշխանություններից դժգոհ ժողովուրդը դուրս գա փողոց:


Նկատեցինք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացին նախկի­նում քաղաքական կյանքում ակտիվ դե­րակատարում ունեցած եւ ծանրակշիռ ուժեր, ինչպիսիք են, օրինակ, «Հայ ազ­գային կոնգրեսը», «Ժառանգությունը», «Համախմբումը», եւ հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, հնարավոր է, որ այս ուժերը միավորվեն կամ թեկուզ փորձեն առանձին-առանձին պայքարել իշխա­նությունների դեմ: «Չեմ կարծում, թե նրանք կմիավորվեն: Եվ դա ճիշտ կլինի, քանի որ նրանք տարբեր են իրենց անցած ճանապարհով: Դժվար է կանխա­տեսելը, որ նրանք կմիավորվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե անգամ նրանք միավորվեն, ապա դա որեւէ արդյունք չի տա, քանի որ նրանք ավելի նպաստավոր պայմաններում չկա­րողացան հակազդել գործընթացներին: Իսկ փողոցային պայքարը, ըստ նրա, ավելի կոշտ պայմաններ է ենթադրում, եւ նրանք, ովքեր ընդունակ են այդ կոշտ պայքարին, հայտնվել են բանտերում: Սուրեն Զոլյանը կարծում է, որ իշխանությունները բավականին հանգիստ եւ ինքնավստահ են, քանի որ հասարակության դժգոհությունը չի ազդում քաղաքական պրոցեսների վրա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում: Տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում ՔԿՀ-ներում կալանքի տակ-գտնվող անձանց հարազատները՝ դժգոհելով, որ կալանավորների դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորների՝ այլ գործերով խորհրդակցական սենյակում կամ արձակուրդում գտնվելու կամ էլ տեխնիկական խնդիների պատ­ճառով: Իրավիճակը ավելի շատ սրվել է վերջին երկու ամիսներին: Պատճառը քաղաքական հնչեղություն ու­նեցող դատավարություններն են: Դատական ու իրավական համակարգը ողջ ուժերը կենտրոնացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամների, Ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաեւ Նորք-Մարաշում վնասազերծված Արթուր Վարդանյանի զինված խմբավորման անդամների գործով դատական նիստերի վրա, եւ այդ օրերին աշ­խատում են այլ քրեական գործերով դատական նիստեր չնշանակել: Թե մինչեւ երբ է շարունակվելու այս իրավիճակը, հայտնի չէ. մարդիկ շատ դեպքում հանիրավի կալանավորված են»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ուրբաթ օրը մեծ շուքով նշվեց շինարարի օրը, անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգեւատրեց մի շարք շինարարների: Բայց արի ու տես, որ իրական կյանքում Հայաստանում այդ ոլորտում ծավալների նվազման հետեւանքով շինարարական մի շարք ընկերություններ պակասեցրել են հարկային վճարումները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 12 տոկոսով: Խոշոր հարկատուների թվում են շինարարական «Ղարաբաղցյանշին», «Բաղրամյանշին», «Ագաթ-777» ընկերությունները, որոնք եւս նվազեցրել են հարկերը: Հատկանշական է, սակայն, փաստը, որ իր հարկերն ավելացրել է միայն «Սահակյանշին» ընկերությունը, որը հիմնականում զբաղված է պետական պատվերները կատարելով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ նշում էր ծննդյան 54-րդ տարեդարձը: Եվ չնայած նա պաշտոնական այցով Ղազախստանում էր, սակայն Ֆեյսբուքի նրա էջում չէին դադարում շնորհավորանքները: Նրան մաղթում էին առողջություն, հաջողություններ, կամք՝ կառավարության առջեւ դրված խնդիրները լուծելու հարցում: Օգոստոսի 13-ից երկօրյա այցով Ղազախստանում գտնվող Կարեն Կարապետյանը մասնակցում է Եվրասիական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ վարչապետների հավաքին: Իսկ 15-18-ը նա արձակուրդում կլինի: Թե որտեղ է Կարեն Կարապետյանն անցկացնելու արձակուրդը, կառավարությունը չի հայտնում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21343

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online