Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրում իշխանությունը կփոխվի Թբիլիսիում իր հայտնվելու դեպքում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Իվանիշվիլին վախենում է Վրաստան իմ այցից, քանի որ վրացի ժողովուրդը, ով արդեն բավականին նյութ ունի իմ կառավարումը օլիգարխիական կեղեքման հետ համեմատելու համար, դուրս կգա փողոց ու կսրբի նրանց, հենց ես հայտնվեմ Թբիլիսիում»,-հայտարարել է Սաակաշվիլին։
Նրա կարծիքով՝ իր դեմ բոլոր քրեական գործերը կեղծված են։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21338