Հայացք Բաքվից. Մոնոպոլիզմն ու կոռուպցիան խոչընդոտում են Ադրբեջանի զարգացմանը

Ադրբեջանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում են տնտեսական դիվերսիֆիկացիան, անկայուն մանաթը, խնդիրները բանկային ոլորտում և բնակչության ցածր եկամուտները։ Այդ մասին Echo.az–ին հայտնել է տնտեսագետ Ֆուադ Ալիզադեն։

Նա նշել է, որ Ադրբեջանի տնտեսության «գլխացավերից» է մոնոպոլիզմն ու կոռուպցիան։ Ադրբեջանի տնտեսությունը խնդիրներ ունի ոչ միայն նավթի ցածր գների պատճառով, այլ առկա են նաև ներքին խնդիրներ։

Ֆուադ Ալիզադեի խոսքով, նավթի գների աճն երաշխիք չէ, որ կլուծվեն տարիների ընթացքում կուտակված խնդիրները` տնտեսությունը զարգացել է միակողմանի։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21279