Բեռները հարավային Չինաստանից ԵՄ կտեղափոխվեն Ադրբեջանի տարածքով

Այս պահին բանակցություններ են ընթանում միջազգային նոր տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ, ինչի շնորհիվ Չինաստանից հարավից բեռները ԵՄ կտեղոփախվեն Ղրղզստանի, Ուզբեքստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի երկաթգծերում «Ենի Ազերբայջան» կուսակցության գրասենյակի ղեկավար Հեյրուլլա Գումբատովը, փոխանցում է Trend–ը։

Նա նշել է, որ ստեղծվել է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղղության ասոցիացիան, որտեղ կիրառվել են միասնական սակագներ և «մեկ պատուհանի» սկզբունք։

Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում նաև «Հարավ–Արևմուտք»` Իրան–Ադրբեջան–Սև ծով–Եվրոպա ուղղության վրա միասնական սակագներ կիրառելու համար։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21264