Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ Իսմայլովային թույլ չեն տվել մեկնել երկրից

Բաքվում դատարանը հրաժարվել է բավարարել լրագրող Հադիջա Իսմայլովայի դիմումը՝ երկրից նրա մեկնելու արգելքը չեղարկելու մասին։

Turan-ի փոխանցմամբ, Իսմայիլովան հայտնել է, որ ինքը մտադիր էր մասնակցել Կանադայում լրագրողական մրցանակաբաշխության արարողությանը։ Մասնավորապես, նա դարձել է Բրիտանական Կոլումբիական համալսարանին կից Ալլարդի մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ դուրս եկած երեք մասնակիցներից մեկը։ Արարողությունը պետք է կայանա սեպտեմբերի 28-ին Վանկուվերում:

Ալլարդի միջազգային միցանակաբաշխությունը ազնվության համար պագեւատրում է այն անձանց, ովքեր ցուցադրել են բացառիկ քաջություն ու առաջատարի հատկանիշներ կոռուպցիայի դեմ պայքարում։ Մրցանակի չափսը 100 հազար կանադական դոլար է ու այն հատկացում է երկու տարին մեկ։

Լրագրողը բողոքարկել է դատարանի որոշումը՝ անցնելով Ադրբեջանի բոլոր դատական ատյաններով, հետո դիմել է նաեւ ՄԻԵԴ։

Իսմալյովան կալանավորվել է 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռներեցության մեղադրանքով ու դատապարտվել 7․5 տարվա ազատազրկման։ Նա հերքել է բոլոր մեղադրանքները։ 2016-ի մայիսի 25-ին Գերագույն դատարանը մեղմացրել է պատիժը՝ մինչեւ 3․5 տարի պայմանական ազատազրկում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21254