Փորձագետ. ԱՄՆ–ի հակառուսական պատժամիջոցները կարող են պահպանվել տասնամյակներով

Ակադեմիկոս Սերգեյ Ռոգովը կարծում է, որ ռուսաստանցիների սպասումները` ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև հարաբերությունների կարգավորման առումով Թրամփի իշխանության գալուց հետո պատրանքներ էին։ Այդ մասին նա հայտարարել է «Известия»–ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմաթիվ անգամ հանդես է եկել ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։

Ըստ նրա, Թրամփի վարչակազմի ներսում ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցներ գրեթե չկան, առաջին հերթին դա վերաբերվում է փոխնախագահ Մայքլ Փենսին։

Նա հավելել է, որ չի բացառվում ԱՄՆ–ի հակառուսական պատժամիջոցները պահպանվեն տասնամյակներով։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21253