Իրանի հոգեւոր առաջնորդը Հասան Ռոհանիին հաստատել է նախագահի պաշտոնում

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Հասան Ռոհանիին հաստատել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի Թեհրանում, իմամ Խոմեյնիի մզկիթում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով PressTV-ն։

Արարողությանը ներկա են եղել իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորներ, Իրանի Դիտորդական խորհրդի անդամներ, բարձրագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ այդ պահից սկսվում է Ռոհանիի պաշտոնավարման նոր ժամկետը։

Օգոստոսի 5-ին Մեջլիսի շենքում տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ 68-ամյա Հասան Ռոհանին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21001