Դաժան սպանություն. Ո՞վ է սպանել Արմավիրի մարզպետի խորհրդականին

Այս գիշեր Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի: Նախնական տվյալներով` տղամարդը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ով դաժան սպանության զոհ է դարձել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Սիմոնյանն անհայտ կորած էր համարվում արդեն 3-4 օր: Նրան գտել են ամբողջովին լարերով կապված, բերանքսիվայր, մասամբ քարերով ծածկված: Դին գտնվել է կիսանեխած վիճակում: Դիակի հայտնաբեմանը նպաստել է հեռախոսը. գյուղացիներից մեկը գտել էր հեռախոսը, ինչի տեղը ցույց տալու ժամանակ էլ` 8-9 մետր ներքեւ` ձորում, հայնաբերվել է դիակը:

ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են դիակի հայտնաբերման փաստը` նշելով, որ սպանության հոդվածով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` դիակի մասին ահազանգն ստացել են 00-16-ի սահմաններում: 


«Հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Փրկարարները 1965 թ. ծնված Մ. Ս.-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/20743