Կատարը պատասխանել է Բահրեյնին, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին

Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն հայտարարել են, որ Կատարից ստացել են իրենց պահանջների պատասխանը։ AP-ի հաղորդմամբ՝ արաբական երկրները հայտարարել են, որ ժամանակին կպատասխանեն՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ է պատասխանել Դոհան եւ ինչպիսի քայլեր են իրենք մտադիր ձեռնարկել։

Հիշեցնենք, որ 10 պետություն, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բելեր մեղադրաքները։

Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/19996