Քաթարյան ճգնաժամի ռազմական հանգուցալուծումը քիչ հավանական է, քանի որ շահավետ չէ կողմերից և ոչ մեկի համար։ Սակայն Սաուդյան Արաբիայի ու նրա արաբական դաշնակիցների ուլտիմատումը Կատարին կարող է պառակտել արաբական աշխարհը։ Այդ մասին Ռոսբալտի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատակից Վլադիմիր Սաժինը։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից Կատարին ուլտիմատում առաջադրելուց հետո Մերձավոր Արևելքում ևս մեկ նոր հակամարտություն է ծագել։
Նրա խոսքով, դա «ընտանեկան» վեճ է, քանի որ Կատարը Պարսից ծոցի արաբական երկրների կազմակերպության անդամ է։ Կատարն որոշակին իրավիճակներում համերաշխություն էր հայտնում Իրանին, ինչը դուր չէր գալիս Սաուդյան Արաբիային։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/19971