Ստամբուլում հանդիպել են Շոյգուն ու Էրդողանը. ի՞նչ կարող էին նրանք քննարկել

Հուլիսի 2-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրք առաջնորդի պաշտոնական կայքը: Հանդիպման մասին մանրամասներ չի հաղորդվում:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հուլիսի 2-ին, Ստամբուլում հանդիպում կանցկացնի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Նաև հիշեցրել, որ այժմ Թուրքիան բանակցում է ՌԴ-ի հետ С-400 զենիթա-հրթիռային համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ


Ըստ փորձագետների, բացի ռազմական հնարևավոր գործարքից, Շոյգուի Ստամբուլում Էրդողանի հետ հանդիպման հիմնական թեմաներից մեկը կարող էր լինել նաև իրավիճակը Սիրիայում: Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հանդիսանում են Սիրիայում հրադադարի ռեժիմի հիմնական հովանավորները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/19903