Իրաքն առաջիկայում կհայտարարի Մոսուլում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հաղթանակի մասին, հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով Իրաքի բանակի ներկայացուցիչ, գեներալ–լեյտենանտ Աբդուլհանի ալ Ասադիին։
Ներկայումս ԻՊ գրոհայինները սահմանափակվում են Հին քաղաքի ոչ մեծ շրջանով, բայց դրա նեղ փողոցները եւ քաղաքացիական անձանց ներկայությունը գրոհայիններից մաքրելու գործողությունը վտանգավոր են դարձնում։ Ասադիի գնահատմամբ՝ քաղաքում ԻՊ–ի 200–ից մինչեւ 300 գրոհային է մնացել, որոնց մեծ մասն արտասահմանցիներ են։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/19884