Պեսկով. Կրեմլն ափսոսում է Ռուսաստանի վերաբերյալ Փենսի հռետորաբանության համար

Կրեմլն ափսոսում է Ռուսաստանի վերաբերյալ Փենսի հռետորաբանության համար եւ կողմնորոշվում է Թրամփի դիրքորոշմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Կրեմլում հույս ունեն, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը կհստակեցվի: Նա նշել է, որ Մոսկվան կողմնորոշվում է Թրամփի հիմնարար դիրքորոշմամբ: Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի վերաբերյալ նման կարգի ձեւակերպումները ափսոսանք են հարուցում:

Հիշեցնենք, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը եւ ահաբեկչությունը աշխարհի գլխավոր սպառնալիքներն են:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/19002