Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը եւ Թուրիքյաի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեքը մայիսի 22-ին Ստամբուլում ստորագրել են առեւտրում երկկողմ սահմանափակումների վերացման մասին:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Ստամբուլում փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել են նաեւ երկու պետությունների վարչապետները՝ Դիմիտրի Մեդվեդեւը եւ Բինալի Յըլդըրըմը:
Ստամբուլում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակներում նա բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ հետ:
Նշվում է, որ Մեդվեդեւը Թուրքիայում բանակցություններ կվարի նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18418