«Տաշիրն» ավարտել է «Իզվեստիյա»-ի շենքի գնման գործարքը

«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է ռուսական «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը և մեկնարկել ռենովացիոն գործընթացը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրը, ով ծանոթ է նախագծին:


Նրա խոսքով՝ նախագիծը ենթադրում է նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծում:   


Ռենովացիոն նախագծում խմբի ներդրումների արժեքը կկազմի մոտ 150 միլիոն դոլար: Նշվում է, որ Մոսկվայի Տվերսկայա փողոցի վրա գտնվող շենքի ճակատամասն ամբողջությամբ պահպանվելու է, իսկ վերանորոգման արդյունքում հայտնվելու է նոր համալիր, որը ներառելու է 250 համարով հյուրանոց, գրասենյակային հատված, հանրային սննդի ու առևտրի կետեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18380