Փորձագետ. Իրանի ընտրություններում ամենամեծ շանսերն ունի Հասան Ռոհանին

Իրանի նախագահական ընտրություններում ամենամեծ շանսերն ունի Հասան Ռոհանին,  քանի որ Իրանում 1981թ.–ից առկա է այն միտումը, որ գործող նախագահները վերընտրվում են երկրորդ ժամկետում։ Չորս տարվա ընթացքում անհնար է իրականացնել մինչ այդ խոստացվածը։ Այդ մասին հայտարարել է փորձագտե Իսմայիլ Գիբադուլինը, փոխանցում է realnoevremya.ru կայքը։

«Չափավոր կենտրոնամետ Ռոհանիին համարում են նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի ռեինկարնացիան, ով համարվում էր գորշ կարդինալ և առաջ էր մղել իրանական տնտեսության լիբերալիզացիայի ծրագիրը»,–նշել է նա։


Ըստ նրա, Էբրահիմ Ռաիսին մոլաների և սեիդների ընտանիքից է և պատահական թեկնածու չէ։

«Կարծիք կա, որ Ռաիսին կարող է դառնալ հաջորդ Ռահբարը, ավելի ճիշտ նրան պատրաստում են այդ պաշտոնին։ Խոսակցություններ կան, որ այաթոլա Խամենեին ունի օնկոլոգիական հիվանդություն։ Ավելի շատ Ռաիսիին ցանկանում են ներկայացնել ժողովրդին, որպես ապագա Ռահբար»,– հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18344