Փորձագետ. Քրդերին զինելու որոշումը կսրի ԱՄՆ–ի ու Թուրքիայի հարաբերությունները

ԱՄՆ–ի կողմից քրդերին զենքեր փոխանցելու որոշումից հետո իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, իսկ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կվատթարանան։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Սոտնիկովը, փոխանցում է РИА Новости–ն։

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կտրուկ դեմ է Քրդական ինքնավարության առաջացմանը։

«Էրդողանը գործում է ելնելով սեփական լոգիկայից։ Նա խարիզմատիկ և անկախ քաղաքական գործիչ է և Վաշինգտոնը նրան չի կարող թելադրել։ ԱՄՆ–ի կողմից քրդերին զինելու որոշումից հետո ԱՄՆ–ի ու Թուրքիայի հարաբերությունն էլ ավելի կսրվեն։ Ես չեմ կարծում, որ Էրդողանն ու Թրամփը զիջելու են միմյանց և իրավիճակը Սիրիայում էլ ավելի կսրվի»,–հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17994