Յակունին. Իրան-Հայաստան երկաթգիծը հեռանկարներ չունի

«Ռուսական երկաթուղիներ» Բաց բաժնետիրական ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը հայտարարել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը զուրկ է արդյունավետությունից և համապատասխանաբար նաև հեռանկարներից: «Դա նույնն է, ինչ պատուհան բացել դեպի հարևանի տան պատը»,-նշել է Յակունինը:

Նրա խոսքով, Հայաստանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին 100%-ոց բաժնեմասով պատկանող Հարավկովկասյան երկաթուղիներ դուստր ընկերությունը, այսօրվա դրությամբ աշխատելով յուրահատուկ պայմաններում, կապված նրա երկաթուղային գծի նվազ երկարության հետ, գործում է առանց կորուստների և արդյունավետ:

«Կոնցեսիոն համաձայնագրով մենք պետք է մոտ 200 միլիոն ներդնենք նրա զարգացման համար և մենք մեր պարտավորությունները կատարում ենք: Արդեն վերականգնվել է երեք կամուրջ, վերականգնվել են երկաթուղային տրանսպորտի հետ կապված գրեթե բոլոր ձեռնարկությունները, վերանորոգվել է գրեթե 340 կմ երկաթգիծ: Իմ նպատակն է, որպես տնտեսական սուբյեկտի ղեկավարի, անել այնպես, որպեսզի այդ ճանապարհը սկսի հետ վերադարձնել այն գումարները, որոնք մենք ներդրել են ռուսական կառավարության հրահանգով: Բնական է, որ դա հեշտ չի լինի և այդ պատճառով մենք տանջվում ենք և փորձում ենք լուծել Թուրքիայի հետ կապված տրանսպորտային խնդիրները: Մենք փորձել ենք հուշել, երբ մեզ լսում էին, Ադրբեջանի հետ տրանսպորտը զարգացնելու տարբերակները, քանի որ երկու կողմերում էլ ռուսներ են կանգնած», - նշել է Յակունինը՝ Արմինֆոյի հետ զրույցում:

Նրա խոսքով, դեռևս դա չի ստացվել: Յակունինը նշել է, որ շարունակվում է աշխատանքը Աբխազիայի հետ ուղիղ երկաթուղային կապի վերակագնման ուղղությամբ: «Մենք ձգտում ենք հասնել նրան, որ դա լինի ոչ թե քաղաքական նախագիծ, այլ ընտեսական: Եթե պետությունը որոշի ներդնել իր գումարները, ապա միևնույն է, նա դրանց համար պատասխանատվություն է կրում», - նշել է նա:

Նշենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը արդեն պատրաստ է: Այն պետք է անցնի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզով: Այդ ճանապարհը ամենակարճ ուղով կկապի Ասիան Կենտրոնական Եվրոպայի հետ: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է 2013թ.-ի սկսզբին: Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, 60 թունելներից և կունենա 27 կայաններ:

Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ և այդպիսի ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1799