Մակրոնի հաղթանակը նվազեցնում է քաղաքական ռիսկերը. Fitch

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի հաղթանակը նվազեցնում է ինչպես երկրում, այնպես էլ առհասարակ Եվրոպայում լուրջ քաղաքական ռիսկերի հավանականությունը։ Այսպես է կարծում Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ հաղթել է «Առաջ» շարժման առաջնորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը՝ ձայների 66,1 տոկոսով։

Սակայն գործակալությունը նշում է, որ Մակրոնը կարող է չհաղթել հունիսի 11-ին եւ 18-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

Գործակալությունը նշում է, որ եթե նույնիսկ Մակրոնի կողմնակիցներին չհաջողվի խորհրդարանական ընտրություններում ստանալ ձայների մեծամասնությունը, միեւնույն է, նա կկարողանա իրացնել իր քաղաքական ծրագրի մեծ մասը։ Այսպես, նորընտիր նախագահը կկարողանա կոալիցիա կազմել այլ կողմի կամ փոքրամասնության հետ։

«Բայց եթե դաշինք կազմելը հանգեցնի երկարաձիգ բանակցությունների կամ քաղաքական փոխզիջումների, դա կարող է բարդացնել բարեփոխումների իրականացումը», — կարծում է գործակալությունը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17947