ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ու պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 9-ին ստորագրել են համաձայնագիր՝ հետախուզական տվյալների փոխանակության ու ահաբեկչության դեմ պայքարի մասին։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Համաձայնագիրը իրենից ներկայացնում է կարեւոր փուլ անվտանգության ոլորտում ամերիկա- վրացական համագործակցության մեջ։ Այն սահմանում է իրավական հիմք՝ հետախուզական տեղեկությունների փոխանակման ու ԱՄՆ-ի ու Վրաստանի միջեւ հակաահաբեկչական համագործակցության ուժեղացման համար։
Փաստաթուղթը «աջակցում է իր ԶՈՒ վերափոխման ուղղությամբ Վրաստանի ջանքերն ու ճանապարհ է հարթում դեպի ԱՄՆ-ի ու Վրաստանի միջեւ ապագա համաձայնագրեր»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17920