Մաքրոնի գլխավոր նպատակն է ամրապնդել հարաբերությունները ԵՄ ներսում ու ԱՄՆ–ի հետ. փորձագետ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տոնած Էմանուել Մաքրոնի հիմնական առաջնահերթություններն են լինելու ԵՄ–ում Փարիզի դիրքերի ամրապնդումն ու ԱՄՆ–ի հետ հարաբերությունների ամրապնդումը։ Այդ մասին ТАСС–ի հետ զրույցում հայտարարել է փորձագետ Տիմոֆեյ Բորդաչևը։

«Չեմ կարծում, թե Ֆրանսիայի նախագահը զգալի փոփոխություններ կմտնցի ՌԴ–ի հետ հարաբերություններում, քանի որ նրա հիմնական նպատակն է լինելու ԵՄ–ում ու ԱՄՆ–ի հետ հարաբերություններում Ֆրանսիայի դիրքերի ամրապնդումը։ ՌԴ–ի ու Ֆրասիայի հարաբերությունները վերջին ժամանակներում զգալիորեն դեգրադիացիա են ապրել»,–նշել է նա։

Ըստ նրա, Մաքրոնը պետք է արագ քայլեր ձեռնարկի տնտեսական վիճակը փրկելու համար, որպեսզի թույլ չտա ֆրանսիացի աջերի ռևանշը։

Բորդաչևը հավելել է, որ Մաքրոնը պետք է կարևոր և արագ քայլեր ձեռնարկի երկրում տնտեսական իրավիճակի բարելավման ուղղությամբ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17878