Լավրովը Պուտին-Թրամփ հանդիպումից խորհուրդ է տալիս սենսացիա չսպասել

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է կոնկրետ արդյունքներ գնացնելու, ոչ թե արտաքին էֆեկտի համար: Այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:


«Մեզ եւ ամերիկացիներին հանդիպումը, ինչպես ես հասկանում եմ, պետք է, ոչ թե նրա համար, որ ասենք. «տեսեք, սենսացիա, այսքան ժամանակ խոսում ենք, եւ վերջապես հանդիպեցին»», - ասել է Լավրովը:


Նրա խոսքով, Մոսկվան եւ Վաշինգտոնը մեծ ազդեցություն ունեն աշխարհում առկա իրավիճակի վրա եւ այդ հանդիպումից պետք է սպասել կոնկրետ արդյունքներ: «Որպեսզի այդպես լինի, պետք է հանդիպումը լավ նախապատրաստել, եւ մենք այժմ հենց դրանով ենք զբաղված», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:


Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Վլադիմիր Պուտնի եւ Դոնալդ Թրամփի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրանք կողմ էին արտահայտվել Համբուրգում հուլիսին կայանալիք «Մեծ 20-յակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման գաղափարին:


Այն, որ ՌԴ եւ ԱՄՆ նախագահները կարող են հանդիպել ամռանը Համբուրգում այս տարվա փետրվարին հայտարարել էր նաեւ Պուտինի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17844