ԵԱՏՄ-ում մտադիր են մինչև 500 եվրո նվազեցնել առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների շեմը

Ապրանքների առավելագույն արժեքը, որոնք անձնական օգտագործման համար հնարավոր կլինի ներմուծել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածք, 1500 եվրոյց կդառնա 500 եվրո: Այս մասին նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներկայացրած փաստաղթղթրի նախագծում, հաղորդում է РБК-ն:

Ենթադրվում է, որ նվազումն աստիճանաբար տեղի կունենա. 2017-ին եւ 2018-ին նույնը կմնա, իսկ 2019 թվականին կդառնա 1000 եվրո, 2020-ին ՝ 750 եվրո եւ 500 եվրո՝ սկսած 2021 թվականից:

Բացի այդ, ըստ փաստաթղթի, կնվազի նաեւ առանց մաքսատուրքերի ներկրվող ապրանքների առավելագույն քաշը: Ներկայիս 50 կգ-ից 2021-ին կդառնա 25 կգ: Բոլոր այս փոփոխությունները վերաբերելու են այն քաղաքացիներին, ովքեր ԵՏՄ երկների տարածք են մտնելու վերգետնյա տրանսպորտով՝ ավտոմեքեննորվ, ավտոբուսներով, գնացքներով: Բացի այդ, խոսքը միայն անձնական օգտագործման ապարքների մասին է:

Օդանավերով ներմուծվող՝ անձնական նպատակներով օգտագործվող ապրանքների դեպքում պահանջները չեն փոխվում՝ 50 կգ եւ 10 հազար եվրո:

2016 թ. դեկտեմբերին «Վեդոմոստի» պարբերկանը գրել էր, որ ինտերնետային ծանրոցների արժեքը, որոնք հարկման ենթակա չեն ԵՏՄ երկրներում, նույնպես կնվազի՝ սկզբից մինչեւ 500 եվրո, իսկ հետո արդեն՝ 200 եվրո: 500 եվրոյի շեմը կնվազի 2018-ի կեսերից, նշել էին ԵՏՀ ներկայացուցիչները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17801