Սիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այդ երկրում ճգնաժամի բարդացման եւ Մերձավոր Արեւելքում բռնության շարունակությանը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող ցանկացած ագրեսիվ գործողություններ կհանգեցնեն ճգնաժամի բարդացմանը, ռազմական գործողությունների ծավալների ընդլայնմանը եւ տարածաշրջանում բռնության շարունակությանը», — ասել է Դեհգանը:
Նրա խոսքով` «Թեհրանը հարեւան երկրներին նախազգուացնում է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ ակտերից»:
Դրա հետ կապված հիշատակելով Սիրիայի Շայրաթ ավիաբազայի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումը` Դեհգանը նշել է, որ դա «ահաբեկիչների մարտական ոգին բարձրացնելու ու Իսրայելի անվտանգությունն ապահովելու Վաշինգտոնի փորձն էր»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17657