Արաբական պետությունների լիգա. Արաբների պատերազմներում շահում են Իսրայելն ու Իրանը

Իրանն ու Իսրայելը հանդիսանում են արաբական աշխարհում հակամարտությունների գլխավոր բենեֆիցարները։ Այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Հեյտը` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանելով ամենավատ երևույթը, ինչին ինքը մինչ այժմ ականատես է եղել, փոխանցում է mignews.com–ը։

Նա նշել է, որ Իսրայելը շահում է տարածաշրջանի հակամարտություններից, ինչպես նաև տարածաշրջանային անկայունությունից օգուտներ է քաղում նաև Իրանը։


«Իրանին ուրախացնում է այն, ինչ տեղի է ունենում արաբական աշխարհում։ Իրանում սպասում են, թե երբ ենք մենք միմյանց ոչնչացնելու»,–հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17640