Ռուսաստանցիների 2/3-ը ցանկանում է, որ Պուտինը վերընտրի 2018 թ-ի ընտրություններին

Ըստ «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման, ռուսաստանցիների 2/3-ը ցանկանում է, որպեսզի Վլադիմիր Պուտինը 2018 թ-ի ընտրություններին վերընտրվի երկրի նախագահի պաշտոնում:


«Հարցվածների 64 տոկոսը ցանկանում է, որպեսզի 2018թ. նախագահական ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը: Պուտինի փոխարեն նախագահի պաշտոնում այլ մարդու ցանկանում են տեսնել հարցվածների 22 տոկոսը, 14 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել», - հայտնում է Ինտեֆաքսը:


Հարցման մասնակիցներից շատերը դեռ չեն որոշել, թե ում օգտին կքվերակեին, եթե նախագահի ընտրությունները կայանան առաջիկա կիրակի: Ուստի 48%-ն է միայն Պուտինին աջակցելու պատրաստակամություն հայտնել:


Նշվում է, որ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Շոյգուի, Գենադի Զյուգանովի նախագահական վարկանիշները տատանվում են 5 տոկոսի սահմաններում:


Հատկանշական է, որ նույն հարցման համաձայն ռուսաստանցիների կեսից ավելի կողմ է արտահայտվել առ այն, որպեսզի Դմիտրի Մեդվեդեւի ղեկավարած կառավարությունը հրաժարական տա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17635