ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել` Սիրիայում Իրանի ազդեցության չեզոքացման համար

Սիրիայում սկսվել է «այլ պատերազմ» և ամերիկացիներն Իսրայելին «կանաչ ճանապարհ» են տվել, որպեսզի վերջ դնեն Սիրիայում իրանական ազդեցությանը։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքս Ֆիշմանը։

Նրա խոսքով, տարիներ շարունակ Իսրայելը փորձեր է ձեռնարկում թույլ չտալու համար Իրանին ու Հզբոլահին ամրապնդվելու իսրայելական հյուսիսային սահմաններում, այդ թվում Հոլանի բարձրունքներում, փոխանցում է mignews.com:

Ըստ նրա, Ասադի իրավիճակի կայունացումից հետո իրանցիներն անցել են իրենց հին ռազմավարությանը` Իսրայելին «ճնշեն» բոլոր կողմերից։

«Օբամայի օրոք Իսրայելը դուրս էր մղված ամերիկա–իսրայելական հարաբերություններից։ Թրամփի օրոք Իսրայելը դարձել է Թեհրանի դեմ պայքարում ԱՄՆ–ի դաշնակիցը»,–հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17602