«ԱՄՆ-ն և Ռուսաստանը ոչ մի հարց չեն լուծել». Թիլերսոնը՝ մոսկովյան այցի մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ապրիլի 11-12-ին Մոսկվա այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, կողմերին չի հաջողվել ինչ-որ բան լուծել: Այդ մասին նա պատմել է NPR ռադիոկայանին:

Նրա խոսքով, այդ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի վատն էին, քան «սառը պատերազմի» ժամանակներում, և Մոսկվան ասվածի հետ համաձայնել է:

«Մենք ոչ մի հարց չլուծեցինք այդ հանդիպմանը»,- ասել է պետքարտուղարը:

Ապրիլի 13-ին ԱՄՆ վարչակազմում Մոսկվա Թիլերսոնի այցը «դրական քայլ» են անվանել, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թիլերսոնի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կառուցողական է որակել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17544