Ադրբեջանի ու ՌԴ–ի միջև ստորագրված ռազմա–տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն ՌԴ–ն Բաքվին է փոխանցել արդիական զինտեխնիկայի հերթական քանակը։ Այդ մասին АПА–ին հայտնել է պահեստազորի փոխգնդապետ Միրսամիլ Հադիևը։
Նա նշել է, որ հանրությանն է ներկայացվել գնված զինտեխնիկայի միայն մի փոքր մասը։
Ըստ նրա, անվտանգության տեսանկյունից ելնելով՝ անթույլատրելի է ցուցադրել ամբողջ զինտեխնիկան և տեխնոլոգիաները։
«Գնված զինտեխնիկան շուտով ստուգվելու է մասնագետների կողմից ու փոխանցելու է մարտական գործողությունների տարածքում գտնվող զորամասերին։ Այդ զինտեխնիկան կմեծացնի զինվորական անձնակազմի հնարավորություններն ակտիվ մարտական գործողությունների ընթացքում»,–հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17507