Հայաստանի կառավարությունը վերանայել է աղքատության կրճատման ռազմավարությունը. ԱԳՆ

Հայաստանի կառավարությունը վերանայել է աղքատության կրճատման ռազմավարությունը՝ թիրախավորելով մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության ավելացման, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման եւ հանրային կառավարման ինստիտուցիոնալ արդիականացման ուղղությունները։


Այս մասին, Ժնեւում «Կայուն զարգացում ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի (ԵՏՀ) տարածաշրջանում» խորագրով տարածաշրջանային համաժողովի եւ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 70-ամյակին նվիրված «2030թ.-ին ընդառաջ տնտեսական ինտեգրում եւ համագործակցություն» խորագրով ԵՏՀ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:


Նրա խոսքով, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում մեծ դերակատարություն է ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: ԵՏՀ-ն, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներով եւ սկզբունքներով, նպաստում է եվրոպական երկրների համագործակցության ամրապնդմանն ինչպես միմյանց, այնպես էլ այլ երկրների հետ, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրմանը` Կայուն զարգացման 2030 օրակարգի համաձայն։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17502