Բաքվի և Մոսկվայի միջև ռազմա–տեխնիկական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը, փոխանցում է «Интерфакс-Азербайджан»–ը։
Նա նշել է, որ իրենք ռուսաստանցի գործընկերների հետ գտնվում են մշտական կոնտակտի մեջ։ Ըստ նրա, ռազմա–տեխնիկական համագործակցությունը նույնպես դրական է զարգանում։ Վելիևն այդ կերպ մեկնաբանել է ռուսական զինատեսակների նոր առաքումներն Ադրբեջան։
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր ՌԴ–ից Բաքվին նոր զինատեսակների առաքման մասին` ռազմա–տեխնիկական համագործակցության պայմանագրի շրջանակներում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17490