Բալասանյան. Նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը լուրջ խնդիրներ է ունենալու

Ապրիլյան նախահարձակումից հետո Ադրբեջանի համար ոչինչ չի փոխվել, նա ընդամենը ներքին խնդիր փորձեց լուծել, այն էլ ոչ հաջող: Այն տարածքը, որին Ադրբեջանին հաջողվեց տիրանալ, ռազմավարական նշանակություն չունի: Բայց ամեն մի սանտիմետր հողը, ամեն մի զոհված ու վիրավորված զինվոր մեզ համար սարսափելի ու ծանր ցավ է: Այս մասին Մեդիամաքսի հետ զրույցում ասել է ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:


Նրա խոսքով, հակառակորդի պլանը հետեւյալն էրˋ հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական` Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը.


«Մենք էլ վստահ ենք, որ չի կարող. մեր դիրքերը, զորքի մարտունակությունը, հրետանին եւ հակաօդային պաշտպանությունն ու անհրաժեշտ այլ ուժեր բավարար են, որպեսզի կարողանանք պաշտպանություն կազմակերպել եւ, ինչու չէ, մարտի ընթացքում նաեւ հակահարձակման անցնել: Այդ օրերին, լինելով առաջնագծում, ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ շարունակության դեպքում մենք առաջ էինք գնալու: Դրանում համոզվեց նաեւ Ադրբեջանը եւ, վայնասուն բարձրացնելով, դիմեց մարտը կանգնացնելու խնդրանքով»,- նշել է Բալասանյանը:


Վերհիշելով ապրիլյան պատերազմի օրերը, նա նշել է, որ ապրիլի 3-ին Աղդամի ուղղությամբ սարսափելի տեսարանի ականատեսն է դարձել. մարդիկ փախչում էին իրենց տներից: Նրա խոսքով, կապ չունի, թե ով է փախչողը՝ մենք դրա միջով անցել ենք, գիտենք, թե ինչ է երեխայի ձեռքը բռնած տունը լքելն ու կրակի տակով փախուստը.


«Երբ զինված մարդ է զոհվում, իմ համար ինչ-որ տեղ դա բնական է. նա զինվել է խնդիր կատարելու համար եւ գիտի, որ կարող է նաեւ ինքը զոհվել, բայց խաղաղ բնակչության ու երեխաների զոհվելն անթույլատրելի է…»:


Որո՞նք են հակագրոհի հնարավոր հետեւանքները: Վիտալի Բալասանյանի համոզմամբ, եթե անգամ 2016-ի ապրիլին մենք հակահարձակման անցնեինք ու հասնեինք մինչեւ Քուր-Արաքս, միեւնույն է, մի օր հետ էինք գալու ու նստեինք բանակցության սեղանի շուրջ.


«Այնպես չէ, որ հարցը ռազմական ճանապարհով պետք է լուծվի. ժամանակին դա արվել է: Հիմա, մեր տարածաշրջանում հարցի ռազմական ճանապարհով լուծումը բացառվում է: Մեզ համար թանկ է մեր զինվորի կյանքն ու ամեն մի կաթիլ արյունը: Ուզում եմ գլուխ խոնարհել մեր բոլոր տղաների առջեւ: Բոլորը կռվել են մինչեւ վերջ: Անցել եմ առաջնագծի թեժ կետերով ու խոսել բոլորի հետ, օրագիր ունեմ, որտեղ անուն ազգանուններով գրել եմ նրանց արած գործի մասին»,- ասել է նա:


Ինչ վերաբերում է քաղված դասերին ու ներկա վիճակին, Բալասանյանը նշել է, որ ինժեներական բոլոր անհրաժեշտ աշխատանքներն առաջին պաշտպանական գծում ավարտվել են, երկրորդ եւ երրորդում շատ քիչ մասն է մնացել, որն ակտիվ ընթացքի մեջ է, զորքի հագուստն ու սնունդը լավ վիճակում էˋբավարար ապահովվածությամբ:


«Սպառազինությունը հագեցած ու կարգի բերված է, ավտոմոբիլային տեխնիկան գրեթե ամբողջությամբ նորացված է: Բոլոր տեղերում առկա անսարքությունները վերացվել են, ռադիո եւ հեռախոսային կապն անխափան աշխատում են, անհրաժեշտ քանակի ու որակի անօդաչու թռչող սարքերն ունենք, ՀՕՊ-ն ու հրետանին պատրաստ վիճակում ենˋ անհրաժեշտ ռազմամթերքով համալրված: Բանակում հիմա զգոնությունը շատ բարձր է: Ամեն բան իր տեղում է, բայց կամ մի «բայց». ամեն ինչ պետք է անենք պատերազմը հեռու պահելու համար: Դա մեզ համար չէ, որ ասում եմ. դատելով Հայաստանի եւ Արցախի նախագահների ելույթներից եւ փոխգործակցության պլանի առկայությունիցˋ նոր հարձակման դեպքում Հայաստանը ձեռնպահ չի մնալու: Տա Աստված, որ չգա այդ օրը, այլապես, վստահ եմ, Ադրբեջանը լուրջ խնդիրներ է ունենալու»,- հավելել է նա:


Ամբողջական հարցազրույցը կարդացեք սկզբնաղբյուրում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17482

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online