Իրանն ու «Հըզբոլլահ»-ը Սիրիայում գտնվում են սիրիական կառավարության հրավերով։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Մենք «Հըզբոլլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում։ Ելնում ենք այն բանից, որ եւ մեկը եւ մյուսը, ինչպես նաեւ ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայում գտնվում են օրինական կառավարության հրավերով», — ասել է նա։
«Մեն գիտենք Սաուդյան Արաբիայի դիրքորոշման մասին, եւ որ, մեղմ ասած, մեր մոտեցումները չեն համընկնում, բայց մենք միասնական ենք այն հարցում, որ ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է առանց բացառության սիրիական բոլոր կողմերի եւ բոլոր արտաքին խաղացողների մասնակցությունը, որոնք ճնշում են գործադրում այդ կողմերի վրա», -եզրափակել է նախարարը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17481