Թուրքիայի ոստիկանությունը գիշերը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել: Ինչպես հաղորդում է NTV թուրքական հեռուստաալիքը, ձերբակալվել է 803 մարդ, որոնք կասկածվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կաապեր ունենալու համար:
Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածների մեծ մասը ուժային կառույցների անդամներ են: Հատուկ գործողություններ են իրականացվել Թուրքիայի 81 նահանգներից 54-ում: Գործողությանը մասնակցել է 8500 ոստիկան:
Նշվում է, որ ձերբակալությունները կշարունակվեն Թուրքիայի ամբողջ տարածքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17453