Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ ապրիլի 28-ին

Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:


Երեք երկրների ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17452