ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ համաժողովի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:
Նշենք, որ առաջին անգամ միջազգային անվտանգության հարցերով համաժողովի օրակարգում ներառված է տեղեկատվական անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկում: Օրակարգի առանցքային հարցերը վերաբերում են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև անդրադարձ կարվի ահաբեկչության դեմ պայքարին ու Մերձավոր Արևելքում իրավիճակի քննարկմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17441