Ապրիլի 24. Լրանում է Եղեռնի 102-րդ տարելիցը. լռում են շատերը, աղաղակում՝ զոհերի հոգիները

Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:


Ըստ տարբեր աղբյուրների, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կազմակերպված ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին: Այն սկիզբ է առել 1892 թ-ին եւ ավարտին հասցվել 1923 թվականին Համիդյան Թուրքիայում, այնուհետև սուլթանի գահնկեցությունից հետո երիտթուրքերի կառավարությունը զանգվածային տեղահանության է ենթարկել և բնաջնջել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Հենց 1915 թ-ի ապրիլի 24-ին գլխատվել է մտավորականությունը: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, որոնց թվում՝ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և այլք:


Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ երկիրը պարտություն էր կրում ռազմաճակատներում, կայսրությունը քանդվում, իսկ դրան զուգահեռ պետության ներսում գլուխ էր բարձրացնում ազգայնականությունը, Թուրքիայի իշխանությունները գտան հարմար թիրախ եւ քավության նոխազ: Նրանք բոլոր դժբախտությունների մեջ մեղադրեցին հայերին՝ որպես պատրվակ օգտագործելով Ցարական Ռուսաստանի նկատմամբ նրանց համակրանքը եւ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարեցին։


1915-1923 թթ․ իրադարձությունները բազմաթիվ պատմաբանների կողմից գնահատվում են որպես պետության կողմից աջակցված զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն։ Թե Հայաստանը, թե ամբողջ առաջադեմ մարդկությունը տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, որը խլել է ավելի քան 1․5 մլն մարդու կյանք։ Դա անցած դարի սկզբի դրությամբ բոլոր հայերի կեսն էր, նշում է news.am-ը։


Վիճակագրական տվյալների համաձայն` Արեւմտյան Հայաստանում կոտորվել 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։ 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:


Ըստ պատմաբանների, Հայոց Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը: Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք ոճրագործներին դեռևս 1919–1921 թթ. դատապարտել են հենց օսմանյան դատարանները՝ նրանց մեղավոր ճանաչելով հայերի տեղահանության ու կոտորածների մեջ: Այդպիսով առաջինը հենց օսմանյան իրավական համակարգն է անդրադարձել և գնահատական տվել Հայոց ցեղասպանության փաստին:


Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն: Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը:


Ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ, միցոցառումնեւ ու ակցիաներ են անցկացվում: Զոհերի հիշատակն այսօր, չնայած տարեցտարի խստացող պաշտոնական ժխտողական քաղաքականությանը եւ սաստկացող հակաքարոզչությանը, կհարգեն նաեւ Թուրքիայում՝ Ստամբուլում: Միջացոռումների նախաձեռնողն է Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղը:


Միեւնույն ժամանակ հիմնական միջոցառումը կանցնի Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե՛ զոհվածների կորստի վիշտը, թե՛ ազգի վերածնունդը։ Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, պատգամավորները, կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17323

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel