Մայիսի 7-8-ին առաջին անգամ Ծաղկաձորում կանցկացվի Հայկական կոնյակի փառատոն:
Ծաղկաձորի գլխավոր հրապարակի ողջ շրջագծով տեղաբաշխված են վրաններ և տաղավարներ, որտեղ ներկայացված են հայկական կոնյակի առավել հայտնի ապրանքանիշերը: Հայաստանյան առաջատար արտադրողները ներկայացնելու են իրենց ստանդարտ, մակնիշային, ինչպես նաև կոլեկցիոն կոնյակները:
Նշենք, որ փառատոնը կազմակերպվել է Զբոսաշրջության զարգացման հայկական հիմնադրամի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ը, որը երկուշաբթի է, կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային է:
Ի դեպ, Facebook-յան իր էջի միջոցով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին հրավիրում է մասնակցել այդ անուշաբույթ փառատոնին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17309