ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի ձախողման մասին

Միջուկային ծրագրի հարցով Իրանի հետ գործարքը ձախողվել է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» անհաջողության է մատնված, քանի որ չի հասնում իր նպատակին՝ Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Այն միայն հետաձգում է միջուկային պետություն դառնալու նպատակը: Այդ գործարքն անցյալի ձախողումն է, ինչը հանգեցրեց ներկայիս անխուսափելի սպառնալիքին Հյուսիսային Կորեայի կողմից»,-ասել է պետքարտուղարը:

2016-ի հունվարի 16-ին չեղարկվել են 2005-ից ի վեր Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները:Պատժամիջոցները չեղարկվեցին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որով հաստատվեց, որ Իրանը լիովին կատարում է «վեցյակի» հետ համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները:

Թիլերսոնը նաև կոչ է արել արձագանքել Թեհրանից բխող սպառնալիքներին: Ըստ նրա Իրանի հարցում «ռազմավարական համբերության» քաղաքականությունը կարող է ձախողված համարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17221