ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի, Իրանի, Սիրիայի դեմ: Այս մասին Financial Times բրիտանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք ավելի շատ պատժամիջոցներ կսահմանենք Հյուսիսային Կորեայի դեմ»,-ասել է ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ դրանք կլինիեն ուղիղ պատժամիջոցներ ընդդեմ ԿԺԴՀ-ի քաղաքացիների և ընկերությունների:
Նա նաև հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ կապված մարդու իրավունքների ոտնահարման հետ: «Իրանի դեմ կլինեն նոր պատժամիջոցներ, որոնք կապված չեն միջուկային խնդրի հետ: Մենք մտադիր ենք շատ ուշադիր հետևել Թեհրանի վարքին»,- ասել է նախարարը:
Մնուչինի խոսքով՝ զգալի պատժամիջոցներ կսահմանվեն նաև Սիրիայի դեմ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17184