Փորձագետ. Ադրբեջանից ներկրվող գազը շատ կարևոր է Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար

Թուրքիայի կախվածությունը բնական գազից շատ մեծ է, երկիրը ներկրում է գրեթե 100% գազ, այդ պատճառով շատ կարևոր է ունենալ ներկրման տարբեր աղբյուրներ։ Այդ մասին haqqin.az–ին հայտարարել է թուրքական Էնեգետիկ շուկայի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Վոկքան Օզդեմիրը։

Նա նշել է, որ Ադրբեջանից ներկրվող գազը շատ կարևոր է Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար։ Գազի մի մասը Թուրքիայով տարանցվելու է Եվրոպա, ինչը կբարձրացնի Թուրքիայի նշանակությունը։

Ըստ նրա, TANAP–ի տարանցման հզորությունը կազմում է 16 միլիարդ խմ գազ, որից 10 միլիարդ խմ–ն ուղղվելու է Եվրոպա, 6 միլիարդը`Թուրքիայի արևմտյան շրջաններ։

Վոկքան Օզդեմիրը հավելել է, որ TANAP գազամուղն ավելի կարևոր է Բաքվի, քան Անկարայի համար։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17142