Իրանը ցանկանում է Պարսից և Սև ծովերի միջև տրանսպորտային միջանցք կառուցել

Իրանն առաջարկել է տարածաշրջանի երկրներին միջանցք կառուցել Պարսից և Սև ծովերի միջև: Այս մասին գրում է ռուսական «Վզգլյադ» թերթը:


Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Պարսից ծոցի և Սև ծովի միջև միջանցք կառուցելու դեպքում մեծ հնարավորություններ կբացվեն, բեռնափոխադրումների գինը կնվազի»:


Ընդ որում, նա նշել է, որ այդ գաղափարը կյանքի կոչելու համար «պարտադիր է Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»: Նախարարը նաև ասել է, որ այս շաբաթվա վերջին Թեհրան կայցելի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: «Դա կլինի պատմական այց»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17136