The Wall Street Journal. Էրդողանի «խամրած» հաղթանակը

Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն, որտեղ կենտրոնական հարցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնումն էր, անցել էր ոչ այնպես, ինչպես դա Էրդողանն էր նախատեսել, փոխանցում է The Wall Street Journal–ը։

Իսլամական հայացնքեր ունեցող բռնապետը հույս ուներ տեսնել բնակչության ոգևորիչ աջակցություն, սակայն նա հաղթել է նվազագույն առավելությամբ, այն էլ նրա հաղթանակը խամրելու է ընտրախախտումների ֆոնին։ Թուրք հասարակությունն ավելի է բևեռացվել, ինչը կարող է ավելացնել անկայությունը։

Էրդողանին դեմ են քվեարկել խոշոր քաղաքները՝ մայրաքաղաք Անկարան, անգամ Ստամբուլը, որտեղ նա քաղաքապետ է եղել։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17123