Ռուսաստանը Թրամփի օրոք ավելի քիչ է վստահում ԱՄՆ-ին, քան Օբամայի օրոք. Պուտին

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ավելի ցածր է, քան Բարաք Օբամայի օրոք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ավելի են վատացել, քան նախորդ նախագահի օրոք, Պուտինը հաստատել է, որ վստահության մակարդակն իրոք «դեգրադացվել է»:

«Կարելի է ասել, որ վստահության մակարդակը՝ աշխատանքային մակարդակում, մասնավորապես, ռազմական մակարդակում, չի լավացել, ավելի շուտ դեգրադացվել է»,-ասել է Պուտինը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16951